National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
02.12.2022
Խորհրդարանն արտահերթ նիստում քննարկել է «ՀՀ ԱԺ հայտարարությունն Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծը
1 / 6

Նոյեմբերի 8-ին Ադրբեջանի խորհրդարանն ընդունել էր հայտարարություն 2020 թ. 44-օրյա պատերազմի վերաբերյալ, որում նենգափոխվել են ղարաբաղյան հակամարտության էությունը, ծագման պատճառները: Մեր տեսանկյունից սխալ գնահատականներ են տրվել 44-օրյա պատերազմի պատճառներին: Հայաստանին ներկայացվել են անընդունելի եւ իրավական որեւէ հիմք չունեցող պահանջներ, կիրառվել է ռազմատենչ հռետորաբանություն: Օգտագործվել են այնպիսի ձեւակերպումներ, ինչպիսին է «Արեւելյան Զանգեզուր» ձեւակերպումը, իրենց տեսակետից գոյություն ունի, այսպես ասած, «Արեւմտյան Զանգեզուր», որի նկատմամբ իրենք ունեն ծավալապաշտական նկրտումներ, կրկին խոսվել է միջանցքի մասին: Այսպես կոչված «Խաղաղության համաձայնագրի» հիմքում դրվել է այն գաղափարը, որ ղարաբաղյան հակամարտությունն արդեն կարգավորված է, Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի մաս, իսկ ղարաբաղցիների հետ իրենք կխոսեն իրենց ներքին օրենսդրության շրջանակում: Այս ամենն անընդունելի է: Հայաստանի խորհրդարանը պարտավոր է համարժեք պատասխան տալ Ադրբեջանի խորհրդարանի կողմից ընդունված հայտարարությանը, որովհետեւ լռությունը լավագույն դեպքում վախի, իսկ վատագույն դեպքում համաձայնության նշան է: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը դեկտեմբերի 2-ին պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում:

Օրակարգում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած «ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունն Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծն է:

Ըստ Անդրանիկ Թեւանյանի՝ սա հարմար առիթ է հանրությանը, ռազմավարական գործընկերներին, միջազգային հանրությանը ցույց տալ, որ Հայաստանն ունի հստակ կարմիր գծեր անվտանգային համակարգի հետ կապված, ունի հանձնառություններ Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության եւ Արցախի անվտանգության հարցերում եւ այդ մոտեցումները ներկայացնի միջազգային հանրությանը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը: Նա հայտնել է, որ թեեւ նախագծի բազմաթիվ դրույթների շուրջ «Հայաստան» խմբակցության հետ հասել են փոխհամաձայնության, այնուամենայնիվ, եղել են սկզբունքային հարցեր, որոնց վերաբերյալ համաձայնության չեն եկել:

Հանձնաժողովի նախագահի խոսքով այն ձեւակերպումները, որոնք առաջարկված են «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծում, ոչ միայն չեն նպաստելու Հայաստանի շուրջ միջազգային կոնսոլիդացիա ձեւավորելուն, այլեւ կառաջացնեն հնարավոր ռիսկեր՝ Հայաստանին այդ ուղուց ետ մղելու եւ շեղելու:

«Ըստ այդմ, մենք կարծում ենք, որ որեւէ քայլ ձեռնարկելիս պետք է տվյալ գործողության հետեւանքների, նպատակների, դրա արդյունքում ձեռքբերելիք արդյունքների եւ հնարավոր ռիսկերի հստակ գնահատական եւ վերլուծություն լինի: Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջարկվող տերմինաբանությունն առաջացնում է ավելի շատ ռիսկեր, քան նպաստում է Հայաստանի Հանրապետության՝ խաղաղության օրակարգի առաջխաղացմանը, եւ մենք, որպես ՀՀ պատասխանատու իշխանություն, չենք կարող ընդունել մի հայտարարություն, որը պարունակում է նման ռիսկեր»,- շեշտել է Էդուարդ Աղաջանյանը:


29.04.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am